Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուծումն այն է, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը Ռուսաստանից գնի ՌԴ և ՀՀ հետ բարեկամական հարաբերություններ ունեցող մի երկիր»

Փետրվար 13,2026 21:25

ԹՐԻՓՓ-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են՝ եկեք այնպես անենք, Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, Նախիջևանից հետո չմտնի Հայաստան և շրջանցի Հայաստանը»,- ՔՊ գրասենյակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ ո՞նց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է, Հայաստանն այս ծրագրի մաս է։ Եվ այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ դե տեսեք, Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է։ Ցավոք սրտի, Ռուսաստանի և շատ երկրների հարաբերությունները սուր են։ Մենք ամեն ինչ անում ենք՝ համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է։ Եվ Ռուսաստանը, մեր տպավորությամբ ու համոզմամբ, որևէ ձևով չի ցանկանում և խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։

Եվ, բնականաբար, սրա մասին ես ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, և ես գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Բայց խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չէ Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Սա բյուրեղանում է, և կողմնակիցների թիվը, որ Հայաստանը պետք է շրջանցել, մեծանում է։ Եվ մենք հիմա սենց իրավիճակի առաջ ենք հայտնվում։ Ես էլի եմ ասում՝ մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ էլ երբևէ կունենանք։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք մեր ռազմավարական դիրքերի կորուստ ենք ունենում և մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե ի՞նչ լուծումներ է տեսնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և Ռուսաստանի հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե որ երկիրը կարող է լինել այդ գնորդը, Փաշինյանը պատասխանեց․ «Չգիտեմ, օրինակ, Ղազախստանը, ԱՄԷ-ն, Քաթարը, այլ երկրներ, որոնք ջերմ հարաբերություններ ունեն և Ռուսաստանի, և Հայաստանի հետ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728