ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։
ՆԳ նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահաստատել հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու նախանշված քայլերը։
Անդրադառնալով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ գործընկերությանը՝ նախարար Սարգսյանն այն ամրապնդելու տեսանկյունից կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։
Դեսպան Մարագոսը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ընդգծելով համատեղ գրանցված տեսանելի արդյունքները։
Կարդացեք նաև
Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներն ու գործընկերության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների Հաայաստան այցի մանրամասներ, ինչը համագործակցության նոր փուլի մեկնարկ կհանդիսանա։
ՀՀ ներքին գործերի նախարարություն


















































