Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան շարժումը մեկ նպատակ ուներ՝ Արցախը միավորել Մայր Հայաստանին

Փետրվար 20,2026 17:49 Share

Artsakh TV. Արցախյան շարժման 38-րդ տարեդարձին Արցախի Ազգային ժողովի պատգամավորները, հասարակական և քաղաքական գործիչները նախ հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Այնուհետև օրվան նվիրված միջոցառումը շարունակվել է Արցախի ներկայացուցչությունում՝ բարձրաստիճան պաշտոնյաների, շարժման ակտիվիստների մասնակցությամբ:

Արցախյան շարժման հիմնական նպատակը ուղիղ ու պարզ էր՝ Արցախը միավորել Մայր Հայաստանին։

Վերածննդի օրվա կապակցությամբ Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է՝ հանուն մեր նահատակների հիշատակի, Արցախի հազարամյակների հերոսական պատմության և մեր նախնիների երազանքների իրականացման՝ անսասան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնությունը, պահպանելու ենք մեր հազարամյակների ժառանգությունը և ապավինելու ենք մեր ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728