Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Քննարկման շրջանակներում կողմերը քննարկել են՝
📌սահմանադրական բարեփոխումների ընթացքը,
📌Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը:
Կարդացեք նաև
Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա հետագա ինստիտուցիոնալացման գործում՝ վերահաստատելով Արդարադատության նախարարության համագործակցության հանձնառությունը:
Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանը անդրադարձել է՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի առնչությամբ առկա տեսլականին՝ ներկայացնելով նախանշված ժամկետները, հիմնական ուղղություններով քննարկված փոփոխությունները, ինչպես նաև գործընկերների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են իրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը։
Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցության պատրաստակամությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ուղղություններով շարունակել արդյունավետ համագործակցությունը:
ՀՀ արդարադատության նախարարություն


















































