Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները

Փետրվար 26,2026 12:05 Share

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

«Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական միջոցառումների ընդլայնումն ու հանրահռչակումը ռազմավարական առաջնահերթություն են, և ինստիտուցիոնալ գործիքակազմեր ունենալու անհրաժեշտություն կա: Նա առանձնակի կարևորել է հատկապես դպրոցականների շրջանում գիտությանը վերաբերյալ ճիշտ ընկալումների և վերաբերմունքի ձևավորումը:

Անդրադարձ է եղել նաև «Գիտության շաբաթ» միջոցառմանը․ նշվել է, որ ծրագրում նախորդ տարի ընդգրկվել են շուրջ 350 դպրոցներ ու մանկապարտեզներ ՀՀ բոլոր մարզերից՝ համախմբելով մի քանի տասնյակ հազար այցելուների: Գիտության հանրահռչակմանը նվիրված ծրագիրը համախմբել է նաև շուրջ 40  գիտական կառույցների։

Քննարկվել է նաև համագործակցության շրջանակն ընդլայնելու հարցը՝ մասնավորապես կարևորելով ծրագրում թանգարանների ներգրավումը, ինչպես նաև միջոցառման միջազգայնացման և զարգացման հնարավորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2026-2030 թթ. գիտության ռազմավարությանը, գիտական ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմներին և ոլորտային տարբեր խնդիրների  վերաբերող մի շարք այլ հարցերի:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈւՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728