Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունվար ամսվա ընթացքում ԱՐՔԱ քարտով իրականացված գնումների արդյունքում ստացած 2% հետվճարի մասին գրառում՝ կից ներկայացնելով 9512 դրամ հետվերադարձի լուսապատկերը։
Նախարարը գրել է․ «Սա այն 2% հետվերադարձի գումարն է, որը ստացել եմ հունվար ամսին Հայաստանում Arca քարտով գնումներ անելու արդյունքում»։
Նա նաև քաղաքացիներին կոչ է արել օգտվել ծրագրից․ «Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին հետ ստանալ իրենց 2%-ները՝ Arca-ով առևտուր անելու միջոցով»։
Որքա՞ն գնում է ենթադրում 9512 դրամ հետվճարը
Հրապարակումը սոցիալական ցանցերում առաջացրել է ակտիվ քննարկումներ և քննադատություններ։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նախարարի ներկայացրած 9512 դրամ հետվճարը ստանալու համար անհրաժեշտ է կատարել շուրջ 475 600 դրամի անկանխիկ գնում։
Այսինքն՝ միայն այն գործարքների շրջանակում, որոնց նկատմամբ կիրառվում է 2% հետվճարը, նախարարի ամսական ծախսը կազմել է մոտ կես միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:


















































