ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
մարտի 2-7-ը
🟨 Երևանում մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ին և 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
🟨 Հանրապետության տարածքում մարտի 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Կարդացեք նաև
Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2- 5 մ/վ, մարտի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 3- ի գիշերը կնվազի 4-8 աստիճանով:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































