Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին ՀՀ ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Մարտ 03,2026 13:12 Share

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
մարտի 3-8-ը

Ուշադրություն

Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևանում մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերն և առավոտյան, 7-ին սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031