Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Դատախազություն` ՔՕ 233 հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)

Մարտ 11,2026 13:15 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Անկախ դիտորդ» դաշինքում տեսնում ենք, որ մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։

Եթե գործողությունները գնան մեր ունեցած ինֆորմացիայի սցենարով, ապա դա պարունակելու է քրեական օրենսգրքով արգելված արարքների տարրեր և պետք է խափանվի իրավապահների կողմից։

Ավելին, մենք ևս (բացի Արտաքին հետախուզության ծառայությունից) ունենք Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ պարտադրանքի մասին արժանահավատ տվյալներ, որոնց մասով «Անկախ դիտորդը» այս րոպեներին հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Դատախազություն` ՔՕ 233 հոդվածով (կուսակցություններին ֆինանսավորելուն պարտադրելը)։

Հ.Գ. Քանի որ Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ մատնանշված չի երկրի անվանումը, մի բան հարցնեմ. Հայաստանում կա՞ մի պետական մարմին, որը հանգիստ կարող է արտասանել «Ռուսաստան» և «ФСБ» եզրույթները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031