Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ մեկին կամ դրանց աշխատակիցներին եւ չեմ ունեցել որևէ մեկի՝ հայ թե օտարազգի, հետ Հայ Դատի մասին որևէ քննարկում». Մարիա Կարապետյան

Մարտ 11,2026 21:50 Share

ՀՀ ԱԺ «Քացաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրում է.

«Սիրելի քաղաքացիներ,

5-րդ Ալիքի եւ ABC Media-ի լրագրողներից տեղեկացա, որ «Հայ Դատի Հանձնախումբը» հաղորդագրություն է հրապարակել՝ «Բացահայտվել է Հայ Դատի Ամերիկայի Հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ» վերնագրով։

Տեղեկացնում եմ, որ ես չեմ ճանաչում հաղորդագրության մեջ հիշատակվող կազմակերպություններից որևէ մեկին կամ դրանց աշխատակիցներին եւ չեմ ունեցել որևէ մեկի՝ հայ թե օտարազգի, հետ Հայ Դատի մասին որևէ քննարկում, որը կարող է թեկուզ թեթեւակի նմանվել նրան, ինչ գրված է «բացահայտման» մեջ։

Հ.Գ. Այս պահին Եվրոպական խորհրդարանում Հայաստանի Վարչապետի ելույթի առիթով Ստրասբուրգ քաղաքում եմ, որտեղ քիչ առաջ Վարչապետի եւ ԵԽ նախագահի կողմից բացվեց Հայաստանի կողմից ընծայված այս հուշաքանդակը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031