Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը չգիտի, թե ինչ անի այն հանգամանքի հետ, որ նախագահ Թրամփը Ռուսաստանի հետ ոչ թե առճակատման այլ լեզու գտնելու կողմնակից է. Մարիա Կարապետյան

Փետրվար 02,2026 13:56 Share

Նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը չի սնում մեր մեջ դարեր գործած այն քաղաքական ծրագիրը, թե մեզ փրկիչ է անհրաժեշտ։ Սա արդեն շատ կազդուրիչ ազդեցություն է ունեցել մեր քաղաքական քննարկումների վրա։ Տեսանելիորեն քչացել են Արևմուտքում «նոր Ռուսաստան» փնտրող մտքերը։ Սա շատ լավ է մեր սեփական ոտքերի վրա կանգնելու համար։

Նույնիսկ նրանք, ովքեր քարոզում են «դարձ դեպի Ռուսաստան», քանդում են իրենց նախկին քաղաքակրթական թեզերը։ Նախկինում այդ թեզը այն էր, թե մենք քաղաքակրթորեն անհամատեղելի ենք մեր տարածաշրջանի հետ, որ դարեր առաջ նվաճվել է Արևելքի ժողովուրդների կողմից։ Այժմ նրանք «բացահայտել են», որ Թուրքիան Արևմուտք է։ Երկու թեզերի պարագայում էլ նպատակը նույնն է՝ հիմնավորել, որ Ռուսաստանը ճակատագիր է։

Սակայն թեզերի այդպիսի կտրուկ հերթափոխից փլուզվում է քաղաքական ճակատագիր ունենալու մոտեցումը, և տեղ բացվում արտաքին քաղաքականության համար։ Սա էլ շատ լավ է մեր սեփական ոտքերի վրա կանգնելու համար։

Եւ վերջապես մեր ընդդիմությունը չգիտի, թե ինչ անի այն հանգամանքի հետ, որ նախագահ Թրամփը Ռուսաստանի հետ ոչ թե առճակատման այլ լեզու գտնելու կողմնակից է։ Սա բոլորովին օգտակար չէ Հարավային Կովկասում մոտալուտ առճակատում կանխատեսելու համար։ Եւ այստեղից ծնվել է (իհարկե ոչ Հայաստանում) «գոնե Հայաստանի հաշվին լեզու գտնեն» միտքը։ Սա է ահա ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանով երաշխավորելու գաղափարի ծագումնաբանությունը։

Սեփական ոտքերի վրա կանգնելու համար նախ պետք է հենվել սեփական մտքերի վրա, իսկ այդպիսի մտքեր մեր ընդդիմությունը ակնհայտորեն չունի»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728