Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկը վարույթ չի ընդունել Մասիսի քաղաքապետի գործով Գլխավոր դատախազի բողոքը

Մարտ 11,2026 22:07 Share

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը:

Գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Հիշեցնենք, Վերաքննիչ քրեական դատարանի այս տարվա հունվարի 19-ին Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխել էր տնային կալանքով: Դատախազությունը պահանջում էր վերացնել այդ խափանման միջոցը և ընտրել կալանքը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

Առաջին ատյանի դատավճռի հետ համաձայն չեն ոչ պաշտպանական, ոչ էլ մեղադրող կողմերը: Երկուսն էլ բողոքներ են ներկայացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031