Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կանոնադրական կապիտալը

Մարտ 20,2026 12:30 Share

Ընկերության կանոնադրական կապիտալն այն դրամական միջոցների կամ գույքի ամբողջությունն է, որն ընկերության հիմնադիրները կամ բաժնետերերը ներդնում են ընկերության ստեղծման ժամանակ. այն երաշխավորում է ընկերության պարտատերերի շահերը եւ հանդիսանում է իրավաբանական անձի հիմնադրման ու գործունեության նյութական հիմքը:

Ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ կարող են ներդրվել դրամ, արժեթղթեր, այլ գույք կամ գույքային իրավունքներ, ինչպես նաեւ դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներ:

Ընկերության կանոնադրական կապիտալի եւ մասնակիցների ավանդների անվանական արժեքները որոշվում են դրամով: Իսկ ընկերության մասնակիցների բաժնեմասերի չափը որոշվում է տոկոսներով կամ մասերի տեսքով:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար նվազագույն չափի սահմանափակում չկա, սակայն որոշակի ոլորտների համար (օրինակ՝ բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ) օրենքով սահմանվում են հատուկ բարձր շեմեր:

Կանոնադրական կապիտալի չափը կարող է փոխվել ընկերության որոշմամբ՝ այն ավելացնելով կամ նվազեցնելով: Կանոնադրական կապիտալը ձեւակերպվում եւ հաստատվում է ընկերության կանոնադրությամբ, որն էլ իր հերթին հաստատվում է պետական ռեգիստրի կողմից:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը վաճառել կամ այլ ձեւով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:

Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031