Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով թույլատրվում է»․ Արփինե Սարգսյանը՝ տիրադավ հոգևորականներին ցույցի ժամանակ ոստիկանության պաշտպանության մասին

Մարտ 20,2026 13:24 Share

«Թե′ քաղաքացիական անձինք ոստիկանությունում, թե′ նաև ոստիկանության մյուս ներկայացուցիչները ոստիկաններ են, որովհետև օպերատիվ աշխատանքի հնարավորություն ունեն և ունեն իրավունք քաղաքացիական համազգեստ կրելու։ Իրենք տեղում են եղել հասարակական կարգ ապահովելու տրամաբանության մեջ։ Օրենքով թույլատրվում է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ արդյոք թույլատրելի էր, որ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներին, որոնք ցույց էին հրավիրել, քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին շրջափակել պաշտպանության նպատակով, այսպես պատասխանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարն ասաց, որ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու գործառույթ էին կատարում․ «Միայն շղթա կազմելն ու հսկելը չէ։ Մայր Աթոռում ոստիկանությունը հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովել պատշաճ կերպով։ Եթե որևէ անձ գտնում է, որ եղանակը կամ մեթոդն ընդունելի չէ, իր իրավունքների հետ կապված խնդիր կա, կարող է դիմել ՆԳՆ»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031