Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՆԳ նախարարի՝ Հայաստանը ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է

Մարտ 20,2026 19:22 Share

ՆԳ նախարարը ԱԺ-ում ներկայացրել է Կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է 2025 թվականին Կառավարության ծրագրով ՆԳ նախարարությանը վերապահված միջոցառումների կատարման ընթացքն ու արդյունքները։
Նախարարը վկայակոչել է մի շարք ցուցանիշներ առ այն, որ՝

✅ անկախությունից ի վեր 2025 թվականը առաջին տարին է, երբ գրանցվել է ՀՀ քաղաքացիների միգրացիոն դրական սալդո․ սա նշանակում է, որ հաստատված խաղաղության, բազմաթիվ ոլորտային փոփոխությունների արդյունքում առաջին անգամ արձանագրվում է ՀՀ քաղաքացիների ներգաղթ։

✅ Հայաստանը միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով, և միակ պետությունն է, որը երկխոսության մեկնարկից հետո ռեկորդային արագ ժամանակում ստացել է Գործողությունների ծրագիրը։

✅ Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտի կենսաչափական համակարգը։

✅ ՆԳՆ հանրային ծառայությունների ոլորտում իրականացվում են աննախադեպ ծավալի թվայնացման աշխատանքներ․ բոլոր ծառայությունների հերթագրման համակարգերն ամբողջությամբ թվայնացված են։

✅ Հայաստանը ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է՝ 90,27 ինդեքսով։

✅ 2025 թվականի վիճակագրությամբ՝ Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանցով հարուցված վարույթների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 3,2%-ով, ինչը իրավապահ համակարգի աշխատանքի արդյունք է։

✅ Հայաստանի ճանապարհներին 2024 և 2025 թվականներին խնայվել է 95 կյանք՝ տրանսպորտային միջոցների անընդհատ աճին զուգընթաց։

✅ աճել է Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը՝ հասնելով 61%-ի։

✅ չնայած արտակարգ դեպքերի և պատահարների թվի աճին՝ 2025 թվականին դրանց հետևանքով տուժածների թիվը նվազել է 1601-ով, իսկ զոհերի թիվը՝ 59-ով։
ՆԳ նախարարն, անդրադառնալով 2025 թվականին արձանագրված արդյունքներին, մանրամասն ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031