Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագա իշխանափոխության դեպքում վերանայվելու է եւ հստակ սահմանափակվելու է այս խայտառակ կառուցապատումը, որը կա Երեւանում»․ Մանուկ Սուքիասյան

Մարտ 20,2026 14:48 Share

«Մենք հայտարարում ենք, որ ապագա իշխանափոխության դեպքում վերանայվելու է եւ հստակ սահմանափակվելու է այս խայտառակ կառուցապատումը, որը կա Երեւանում»,- «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական 10 առաջարկների ներկայացման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ Երեւանը պետք է լինի էկոլոգիապես կանաչ ու հարմարավետ քաղաք։

Մանուկ Սուքիասյան

Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ միջազգային խորհրդատվական ընկերություններից մեկի հրապարակած վերջին տվյալներով՝ Երեւանը բնակվելու համար թանկարժեք քաղաք է։ Երեւանում կյանքը 16 տոկոսով ավելի թանկ է, քան Թբիլիսիում։ Երեւանում կյանքը Բաքվի կյանքից թանկ է 30 տոկոսով եւ գրեթե մոտ է Մոսկվային։

«Շեշտվեցին գույքահարկի եւ այլ թանկացումները, կյանքի որակը Երեւանում շարունակում է թանկանալ։ 2024 թվականին Երեւանի բյուջեն 2025-ի համեմատ ավելացել է շուրջ 35 մլրդ դրամով՝ առաջին հերթին ի հաշիվ գույքահարկի թանկացման եւ այս անսահման տրվող շինթույլտվությունների»,- ասաց նա։

«Բառացիորեն անցած շաբաթ Երեւանի ավագանու նիստի ժամանակ մենք քննարկել ենք 2025 թվականի բյուջեի կատարողականը։ Եվ ամենաառանցքային ուղղություններում այս իշխանությունների թերացումներն եմ ուզում մեջբերել։ Անգամ եթե քաղաքացու գրպանը մտնելով՝ 35 մլրդ-ի չափով ավելացնում ես քաղաքի բյուջեն, եթե դու ապիկար ես կատարողականի առումով, շատ փողն էլ քեզ չի փրկել։ Հանգստի գոտիների եւ զբոսայգիների կառուցում եւ պահպանում՝ կատարողական 70 տոկոս, մայրուղիների եւ փողոցների վերակառուցում եւ հիմնանորոգում՝ 58,5 տոկոս։ Դրա համար էլ, երբ ձյուն է գալիս, հետո ավազ են ցանում, Երեւանը դառնում է կասկադյորական մրցավազքի փողոց։ Երեւանը կարիք ունի պատասխանատու իշխանության, Երեւանը կարիք ունի տարրական ամոթի զգացում ունեցող քաղաքապետի, երեւանցու առաջ հաշվետու, քաղաքականապես հասուն իշխանության։ Եվ այդ ճանապարհին «Մայր Հայաստանն» անցած երեք տարում ցույց է տվել, որ որտեղ ունի թիմ, այնտեղ կա կոմունիկացիա, արդյունք, առաջընթաց, հաշվետվողականություն։ «Մայր Հայաստանից» շատ ոչ մեկը չի ստիպել քաղաքային իշխանությանը գնալ, իր պարտականությունները կատարել ու քաղաքացուն ծառայություններ մատուցել»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Էս թեմայով ռազմավարականը լավ խոսք ունի․ «Չյա կառովա բի նե միչալա, վաշա բի մալչալա»։ Այսինքն էն ինչը ձեր ժամանակով ձեզ են ասել, հիմա շուռ եք տալի՞ս․․․ ժողովուրդն էլ ձեր կարծիքով 10 տարուց ավել հիշողություն չունի։ Մի հատ դուրս եկեք ու քաղաքին նայեք, էդ այլանդակելը երբվանի՞ց է սկսվել։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031