ՀՀ ինքնիշխան տարածքում 2021 թ.-ից հետո ադրբեջանական նոր դիրքեր չլինելու վերաբերյալ Սուրեն Պապիկյանի հայտարարությունն, իսկապես, զարմանք է առաջացրել հանրության շրջանում. ի վերջո՝ 2022 թվականի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հիշողությունները դեռ թարմ են։ Արդյոք սա նշանակում է, որ իշխանությունները որոշել են Բաքվին թողնել օկուպացված տարածքները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը նկատում է՝ ՔՊ-ի կառավարման ընթացքում շատ բաներ են փակ պահվում։ Այդուհանդերձ, փաստ է, որ Սյունիքի Սև լիճը երբեք Ադրբեջանի տարածք չի եղել, սակայն այժմ ամբողջությամբ օկուպացված է։
«Իմ աչքով եմ տեսել, որ այնտեղ լավ տեղավորվել են, դիրքեր են կառուցել, անգամ՝ բետոնապատ»,- արձանագրեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Ջերմուկ քաղաքին ևս ադրբեջանական ուժերը չափազանց մոտ են տեղակայված՝ 2022 թ.-ից հետո, և քաղաքը գրեթե կարելի է համարել սահմանամերձ, քանի որ դիրքերը գտնվում են ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա և կահավորված են։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































