Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք Արցախ ասում, Ղարաբաղն Ադրբեջանինն է, էդ դեպքում վատ մի զգացեք, որ Երեւանին կասեն՝ Էրիվան». Ալեն Սիմոնյանն ադրբեջանական թեզեր է շրջանառում

Մարտ 24,2026 13:26 Share

«Ադրբեջանի ո՞ր պայմաններն ենք բավարարում, կասե՞ք։ Մեր Սահմանադրության փոփոխության ծրագիրը եղել է 2020 թվականի սկզբին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հարցին՝ նա ասաց. «Նոր իրավիճակը պարտադրում է նոր լուծումներ, եթե դու սկսում ես դահուկներ քշել, դու պետք է կանոնները պահես, որպեսզի չընկնես, գլուխդ չջարդես։ Ժողովուրդ, լա՞վ չէ, որ ՀՀ-ն որեւիցե պրոցեսի մեջ չկա, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն, վա՞տ է դա։ Այո, ՀՀ գործող իշխանությունը՝ ՔՊ-ն խաղաղության կուսակցություն է, եւ, այո, մնացածը՝ հիմնական ընդդիմադիր դերակատարները պատերազմի կուսակցություն են: Եվ, այո, 2026 թվականի ընտրությունը լինելու է խաղաղության եւ հնարավոր պատերազմի մասին»։

Ալեն Սիմոնյանը նաեւ նշեց, որ ՀՀ-ն Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը՝ դրանով ապահովագրելով Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց եւ ինքնիշխանությունը կորցնելուց։ «Ով Պրահայի մասին խոսում է բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ ՀՀ-ն որպես անկախ երկիր չլինի»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը նաեւ լրագրողներին հարցրեց. «Իսկ ինչո՞ւ եք Արցախ ասում, իսկ ինչո՞ւ եք այդ դեպքում վատ զգում, երբ ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս։ Դուք բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Այդ դեպքում ես խնդրում եմ՝ վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում ինչ-որ մի մարդ կարող է ՀՀ Երեւանին ասել՝ Էրիվան, Սեւանին այլ բան ասել։ Աղմուկ մի բարձրացրեք։ Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք ուրիշ անուն տալիս»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ու արցախցի կնոջ միջեւ մետրոյում տեղի ունեցած վեճին։

«Իսկ էն բուլինգը, որն իրականացվում է իմ ու վարչապետի ընտանիքների նկատմամբ, չեք նկատո՞ւմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031