Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու գլխավոր ճարտարապետը հրաժարվել է ցուցմունք տալ, գործարարն էլ հայտնել է, որ անձնապես չի ճանաչում Վարդան Ղուկասյանին․ մանրամասնում է փաստաբանը

Մարտ 24,2026 23:25 Share

Ինչպես տեղեկացրել ենք, Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստին այսօր տեղի է ունեցել վկաների հարցաքննություն․ դատարանը լսել է այս գործով անցնող Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին ու գործարար Սևակ Գոմցյանին, որոնք մեղադրյալներ են։

Ըստ քրեական վարույթի, գլխավոր ճարտարապետը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք են պահանջել։

Դատարանը արդարադատության շահից ելնելով՝ որոշում կայացրեց չտեսանկարահանել, ուղիղ եթեր չհեռարձակել վկաների ցուցմունքները, թույլատրեց ձայնագրել դրանք, սակայն հրապարակայնացնել բոլոր վկաների հարցաքննության ավարտից հետո։

Լրագրողները Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ցուցմունք են տվել նրանք։

Արամայիս Հայրապետյանը տեղեկացրեց, որ Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ, նա ցուցմունք չի տվել նաև նախաքննության ընթացքում, իսկ գործարար Սևակ Գոմցյանը դատարանում ցուցմունք տալով՝ ասել է, որ Վարդան Ղուկասյանի հետ որևէ առնչություն չի ունեցել։

«Քանի որ չի ավարտվել հարցաքննությունը, փորձենք շրջանցել բովանդակության վերարտադրությունը, Սևակ Գոմցյանի ասածի իմաստն այն է, այդ նյութի հետ կապված ինքը և Վարդան Ղուկասյանը որևէ շփում չեն ունեցել, ավելին՝ ինքը Վարդան Ղուկասյանին անձնապես չի էլ ճանաչում»,-ասաց փաստաբանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031