Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտքի չե՞ք կանգնում» դատավորը՝ լրագրողների հետ զրույցի բռնված Վարդան Ղուկասյանին

Մարտ 24,2026 18:00 Share

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատավարությունը։

Վարդան Ղուկասյանը ժպտալով ներս մտավ ու ջերմ բարևելով ներկաներին։ Լրագրողները նրանից անմիջապես կարծիք հարցրին Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին, որին արձագանքեց. «Իր խոսքերին չարժե հավատալ»։

Դատարանի կարգադրիչներից մեկը դիտողություն արեց, թե ինչու են սկսել հարցեր տալ, հարցազրույց անցկացնել, երբ նիստը չի սկսվել։

«Ոտքի չե՞ք կանգնում»,-հարցրեց դատավորը խոսքի բռնված Վարդան Ղուկասյանին։

Այսօր հարցաքննելու են վկաներին։ Դատախազը նշեց, որ վկաների հարցաքննության ժամանակ անհրաժեշտ է պահպանել արդարադատության շահը, ուղիղ տեսահեռարձակումն արգելել։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նա որոշեց թույլատրել միայն ձայնագրել՝ հրապարակումներն անելով վկաների հարցաքննությունից հետո։

Նշենք, որ այսօր դատարանը հարցաքննելու է երկու մեղադրյալների՝ Գյումրու քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին ու գործարար Սևակ Գոմցյանին։

 Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի, գլխավոր ճարտարապետը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք գումար են ստացել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031