Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի ֆոնին իրանահայ համայնքին անտեսելը ոչ թէ չեզօքութեան նշան է, այլ համազգային տեսլականի բացակայութեան. Շահէն Յարութիւնեան

Մարտ 25,2026 13:34 Share

Խուլ լռութիւն. ինչո՞ւ են Հայաստանի լրատւամիջոցներն անտեսում իրանահայ համայնքին

Քսան օրից աւել է ինչ, տարածաշրջանը գտնւում է իր պատմական ամենազգայուն փուլերից մէկում, և Իրանի, Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև պատերազմի ստվերը ծանրացել է Մերձավոր Արևելքի վրայ, Երևանի լրատւական հոսքերին հետևելիս մի մեծ հարցական է առաջանում. ո՞ւր է իրանահայ մեծ ու արմատաւորւած համայնքի տեղը Հայաստանի լրատւամիջոցների օրակարգում:

1. Մարդկային «ռազմավարական խորքի» անտեսումը

​Իրանահայ համայնքը ուղղակի «կրօնական փոքրամասնութիւն» չէ հարևան երկրում. կարելի է այսպէս ասել, որ նրանք Թեհրանի և Երևանի միջև պատմամշակութային կամուրջն են հանդիսանում: Ճգնաժամային ու պատերազմական իրավիճակներում և լայնամասշտաբ բախումների հաւանականութեան դէպքում այս համայնքի անվտանգութիւնը, կենսապահովումն ու ճակատագիրը պէտք է լինեն Հայաստանեան լրատւամիջոցների առաջնահերթութիւնների մէջ: Ներկայիս անտարբերութիւնը կամ «լռութիւնը» վկայում է, որ Հայաստանի համար կարեւոր չէ հարեւան երկրում տեղի ունեցած պատերազմական իրավիճում կեանքի ու մահւան կռիւ տւող իրանահայերի ճակատագիրը:

2. Լրատւութեան սահմանափակումը միայն պաշտօնական դիւանագիտութեամբ

​Կարծում եմ, որ Հայաստանեան լրատւամիջոցները չափազանց կենտրոնացած են պաշտօնական լուրերի, դիւանագիտական հանդիպումների և պաշտօնական յայտարարութիւնների վրայ: Իհարկէ, համաձայն եմ, որ ներկայ իրավիճակում կապ հաստատել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ դժւարին աշխատանք է, բայց անհնարին չէ։ Այս գերկենտրոնացումը ենթադրաբար հանգեցրել է նրան, որ սահմաններից դուրս գտնւող «հայ մարդը» մնացել է լուսանցքում:

3. Սփիւռքի հետ կապի խզման վտանգը

​Ենթադրում եմ, որ այս անտարբերութիւնը կարող է երկարաժամկէտ հետևանքներ ունենալ: Երբ իրանահայ համայնքը զգայ, որ սպառնալիքի և անապահովութեան ամենածանր օրերին իրենք տեսանելի չեն «պատմական հայրենիքի» լրատւամիջոցների համար, յուզական և ինքնութեան կապը այս երկու բևեռների միջև կթուլանայ: Լրատւամիջոցի դերը միայն պաշտօնեաներից մէջբերումներ անելը չէ, այլ ճգնաժամի կենտրոնում գտնւողների ձայնը լինելը:

4. Կանխարգելիչ հայացքի անհրաժեշտութիւնը

​Հնարաւոր պատերազմները, հարկադիր միգրացիան և տնտեսական ճնշումները թեմաներ չեն, որոնց պէտք է անդրադառնալ միայն դէպքից յետոյ: Հայաստանի լրատւամիջոցները պէտք է հարցնեն.

Պատերազմի սրման դէպքում​, ո՞րն է Հայաստանի կառավարութեան ծրագիրը՝  իրանահայերին աջակցելու համար:

​Ինչպիսի՞ն է հայկական կրօնական և մշակութային հաստատութիւնների վիճակը Իրանի տարբեր քաղաքներում ռազմական պատրաստւածութեան պայմաններում:

Եզրակացութիւն.

Ժամանակն է, որ Հայաստանի լրատւամիջոցները դուրս գան կրաւօրական վիճակից: Իրանի և Իսրայել-Ամերիկեան պատերազմական ֆոնին իրանահայ համայնքին անտեսելը ոչ թէ չեզօքութեան նշան է, այլ համազգային տեսլականի բացակայութեան: Իրանահայերը հայ ազգի անբաժանելի մասն են, այլ ոչ թէ արտաքին քաղաքականութեան երկրորդական թեմա:

Շահէն Յարութիւնեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031