Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովման հրատապությունը

Մարտ 27,2026 10:28 Share

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

Քննարկմանը մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կապի օպերատոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլ շահագրգիռ կողմեր։

Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում ընդգծել է թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովման հրատապությունը։ Նախարարը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ աշխատանքները էապես ակտիվացել են՝ թվային միջավայրում երեխաների պաշտպանությունը դարձնելով Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը։

Նախարարի խոսքով՝ խնդիրը միջգերատեսչական բնույթ ունի և պահանջում է համակարգված մոտեցում՝ պետական տարբեր կառույցների ներգրավմամբ։ Այդ համատեքստում նախաձեռնվել է սերտ համագործակցություն մասնավոր և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Իզմիրլյան հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։ Ստեղծվելու է փորձագիտական խումբ, որը կիրականացնի խորքային հետազոտություն և կներկայացնի առաջարկությունների փաթեթ և գործողությունների ճանապարհային քարտեզ՝ ներառելով տարբեր սցենարներ։

Մխիթար Հայրապետյանը նշել է, որ մշակվող առաջարկների փաթեթը ներառելու է լուծումների շրջանակ՝ սկսած իրազեկման մեթոդներից մինչև տեխնիկական և օրենսդրական հնարավոր սահմանափակումներ։ Այս բոլոր քայլերն ուղղված են անչափահասների առցանց պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կապի օպերատորների առանցքային դերին՝ որպես պետության գործընկերների, տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման գործընթացում։ Հայրապետյանը կարևորել է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը և առաջատար հարթակների հետ համագործակցությունը՝ առկա գործիքները Հայաստանում հասանելի դարձնելու նպատակով։

Մասնակիցները կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ արդյունավետ և համապարփակ լուծումներ մշակելու համար։ Միջոցառման ավարտին ամփոփվել են քննարկման արդյունքները և նախանշվել հետագա համատեղ քայլերը՝ ուղղված երեխաների առցանց անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խորացմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի «Օպերատորների միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031