Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում որակի ենթակառուցվածքի ազգային համակարգի ամրապնդմանը

Մարտ 27,2026 16:28 Share

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի էլեկտրական մեծությունների եւ պտտման մոմենտի տրամաչափարկման նորաստեղծ լաբորատորիաները, ինչպես նաեւ ճնշման տրամաչափարկման լաբորատորիաները հաջողությամբ ստացել են միջազգային հավատարմագրում։ Այս մասին մարտի 23-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

«Եվրոպական միությունը հպարտ է աջակցել Հայաստանում որակի ենթակառուցվածքի ազգային համակարգի ամրապնդմանը՝ նպաստելով տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանը եւ կայուն տնտեսական աճին», – նշել է Պատվիրակությունն իր մամուլի հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ միջազգային հավատարմագրման շնորհիվ «հիմնական տրամաչափարկման ծառայությունները կդառնան առավել մատչելի, հուսալի եւ տնտեսապես շահավետ Հայաստանի ձեռնարկությունների համար»։

Պատվիրակությունը նաեւ նշել է, որ այս առաջընթացը «կարեւոր քայլ է» ԵՄ–Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման գործում, որը աջակցում է ԵՄ չափանիշներին կանոնակարգերի մոտարկմանը, բարելավում շուկայի նկատմամբ վերահսկողությունը եւ նպաստում հայկական արտադրանքի մուտքին միջազգային շուկաներ։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031