Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց բարձրաստիճան հոգևորականների, արարողությանը ներկա այլ եկեղեցիների պետերի ու պատվիրակների համար անտրամաբանական էին հնչում այն պատճառները, որ խոչընդոտ են դարձել այդ կարևոր արարողություններին Հայոց Հայրապետի մասնակցության համար

Մարտ 27,2026 18:01 Share

 Մասնակցություն Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա 2-րդի հուղարկավորության արարողությանը

Տարվույս Մարտի 22-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Իլիիա 2-ի հուղարկավորության արարողությունը, որը նախագահում էր Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Բարդուղիմեոս I-ը՝ Վրաց Եկեղեցու պատրիարքական աթոռի տեղապահ, Սենակիի և Չխորոծկու միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) և Սուրբ Սինոդի անդամների հետ միասին: Ներկա էին քրիստոնեական եկեղեցիների պետեր, բարձրաստիճան եկեղեցականներ և այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ: Հուղարկավորությանը ներկա էին վրաց պետության բարձրագույն այրեր՝ նախագահ Միխեիլ Կավելասվիլին գլխավորությամբ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած պետական պատվիրակություններ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հուղարկավորության արարողությանը ներկա էին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Տաթև եպս. Հակոբյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Կիրակոս եպս.Դավթյանը: Որպես Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ, Գերշ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանին փոխանցեց Հայոց Հայրապետի ցավակցություններն ու աղոթքները եղբայրական եկեղեցու առաջնորդի մահվան կապակցությամբ՝ Բարձրյալից հանգստություն և խաղաղություն խնդրելով երջանկահիշատակ Պատրիարքի հոգու համար:

Հարգանքի և հրաժեշտի այս արարողությունների ֆոնին հատկանշական էր նաև, որ Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանը, Ուղղափառ Եկեղեցիների կրոնապետերը և բարձրաստիճան շատ հոգևորականներ ցավով արձանագրեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայության փաստը, որովհետև, բացի Հայ և Վրաց Եկեղեցիների պատմական դարավոր կապերից, երջանկահիշատակ Իլիա 2-րդ Պատրիարքը եղբայրական մտերիմ հարաբերություններ է ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրան նախորդած Երջանկահիշատակ Գարեգին Ա և Վազգեն Ա Հայրապետների հետ և բազմիցս այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Վրաց բարձրաստիճան հոգևորականների, արարողությանը ներկա այլ եկեղեցիների պետերի ու պատվիրակների համար անտրամաբանական էին հնչում այն պատճառները, որոնք խոչընդոտ են դարձել այդ կարևոր արարողություններին Հայոց Հայրապետի մասնակցության համար:

Հայոց Եկեղեցու պատվիրակների հետ շփումների ժամանակ նրանք արտահայտեցին իրենց մտահոգությունը մի քանի հարցերի առնչությամբ՝

  • Չէ ո՞ր մարդու մահվան ժամանակ՝ առավել ևս բարեկամ ժողովրդի Հայրապետին վերջին հրաժեշտ տալու համար, պետք էր ավելի խոհեմ և հավասարակշռված պետական մոտեցում: Մի՞թե պետությունը կարող է այս աստիճան անպատշաճ կերպով միջամտել որևէ եկեղեցու ներքին գործերին և արդյո՞ք սա չի կարող նախադեպ դառնալ այլ պետությունների համար:
  • Արդյո՞ք սա ուղղակի միջամտություն չէ Հայոց Եկեղեցու ներքին գործերին հենց այն իշխանության կողմից, ով մեղադրում է Հայոց Եկեղեցուն քաղաքականությամբ զբաղվելու՝ այսինք իր պետական գործերին միջամտելու մեջ:
  • Արդյո՞ք սա նոր համալիր ու համակարգված շարժում չէ քրիստոնեական եկեղեցիների դեմ, որի փորձարկումը սկսել են Հայոց Եկեղեցուց:
  • Արդյո՞ք քրիստոնեա Եվրոպան վերադառնում է «Նեո-կոմունիստական» մի շրջան:
  • Հայոց Եկեղեցու Հայրապետի հանդեպ այսպիսի գործողությունները դուռ են բացում Եկեղեցու Աստիճանակարգության(Հիերարխիա) արժեզրկման, հետագայում նաև փլուզման համար:

Այս բոլոր մտահոգություններին զուգահեռ՝ նրանք հույս հայտնեցին, որ Աստծո օգնությամբ Հայոց Եկեղեցին կկարողանա հաղթահարել այս փորձությունը և կշարունակի իր բազմադարյա նվիրյալ ծառայությունը հայ ժողովրդին և հայոց պետականությանը:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031