Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ Շերլոկ Հոլմս լինել հասկանալու համար, որ սա ոչ թե «խաղաղություն է», այլ կոլաբորացիոնիզմ. Տաթև Հայրապետյան

Մարտ 28,2026 12:05 Share

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես հաճախ եմ փաստերով ներկայացնում, որ ՀՀ ղեկավարի, Ադրբեջանի ղեկավարի և այլ պաշտոնյաների խոսույթները բառացի կրկնվում են։ Ստորև ուզում եմ հիմնական կետերով ներկայացնել, թե որ հարցերում են դրանք կրկնվում․ տեղադրում եմ նաև համապատասխան ապացույցները։

«Իրական Հայաստանի» հարցով, որը համարժեք է Հայաստանի պատմականությունը մերժելու խնդրին։ Նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի պատմությունը «հորինվածք» է, «ինքնախաբեություն»։

Արցախի թեմայով հասել են գրեթե լիարժեք սինխրոնիզացիայի։ Երկուսն էլ մերժում են էթնիկ զտման փաստը և Արցախի հայերին ներկայացնում որպես «անշնորհակալներ» և «փախածներ»։

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Երկու կողմն էլ փորձում են խեղել մեր եկեղեցու պատմությունն ու առաքելությունը։

Հայոց բանակը։ Երկու կողմն էլ փորձում են մեր բանակը ներկայացնել որպես «փախածների» և «դասալիքների» բանակ։

ՀՀ Սահմանադրությունը, ավելի ստույգ՝ անկախության հռչակագիրը։

ՀՀ պետական խորհրդանիշները, առաջին հերթին՝ զինանշանը։

ՀՅԴ կուսակցությունը ևս երկկողմանի թիրախում է։

Եթե համադրում ենք այս կետերը, պարզ տեսնում ենք, որ թե՛ հակառակորդը, թե՛ ՀՀ ղեկավարությունը թիրախավորում են մեր պատմությունը, պետական խորհրդանիշները, եկեղեցին, բանակը, ամբողջությամբ խեղում Արցախի թեման և այնտեղ իրագործված էթնիկ զտման փաստը։

Մեծ հաշվով թիրախում ինքնությունն է, դրա հենասյուները։ Պետք չէ Շերլոկ Հոլմս լինել հասկանալու համար, որ սա ոչ թե «խաղաղություն է», այլ կոլաբորացիոնիզմ, երբ ՀՀ ներկայիս ղեկավարը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած տարածքի վերածելու համար՝ առանց պատմության, պետականության, արմատի, խեղված ինքնությամբ, ստորացված բանակով և զրոյական դիմադրողականությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031