Լրահոս
Օրվա լրահոսը

Քարաթափումներ՝ ՀՀ ավտոճանապարհներին

Մարտ 29,2026 18:02 Share

Մարտի 29-ին, ժամը 14։12-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան–Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին։

Փրկարարները Պարեկային ծառայողների հետ համատեղ հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից։

***

Մարտի 29-ին, ժամը 14։55-ին Սյունիքի  մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում մոտ 3 խմ ծավալով․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հեռացրել են թափված քարերը ավտոճանապարհից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնել է։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031