Լրահոս
Օրվա լրահոսը

Էն Ալենին եք հետներդ տանում, էդ մարդը օրը ցերեկով մարդկանց վրա է թքում, նա եկեղեցի գալիս  է՝ ինչ անի. Մարության

Մարտ 29,2026 21:12 Share

«Երբ մարդ ուշացած գալիս է եկեղեցի, այն էլ տոն օրով, երբ եկեղեցին լեփ-լեցուն է, արարողությունն էլ արդեն ընթացքում է, այդ մարդը կանգնում է ծայրին ու ակուրատնի հետեւում է ամեն ինչին, մասնակցում արարողությանը: Ոչ թե ամենավերջից գալիս է մեջտեղով՝ բոլորին խանգարելով ու բրդբրդելով մտնում է, էնքան որ գնա առաջին շարքում կանգնի: Էն էլ մենակ չի գալիս է, էլ ախռաննիկներով, խառը կուսակցական մարդկանցով: Էն Ալենին եք հետներդ տանում, էդ մարդը օրը ցերեկով մարդկանց վրա է թքում, նա եկեղեցի գալիս  է՝ ինչ անի, գուցե մեղքերի թողության համար՝ չգիտեմ: Պարոն Փաշինյան, էլի խոսելու ենք բարեվարքությունից: Մեկը չկա՞ ձեր կողքին, բացատրի բարեվարքության կանոնները: Այդ պահվածքը բարեվարքության կանոններով անընդունելի է»,- այսօր, ուղիղ եթերում անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած հերթական միջադեպին, ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ուզում եմ դատապարտել այդ երիտասարդի պահվածքը: Մեզ համար բռնություն յուրաքնաչյուր դրսեւորում անընդունելի է»,- հավելեց Մարությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031