Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունն ունի վարչական լծակներ, ընտրակաշառք բաժանում է ոչ միայն գումարի տեսքով, էդ հետո են գործի դնելու․ Սաթիկ Սեյրանյան

Մարտ 30,2026 15:26 Share

Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Սուրբ Աննայում, նման դրսևորումները հունիսի 7-ից հետո ավելի շատ են լինելու։ Որովհետև գործող իշխանությունների գործիքներից է ոչ միայն սուտը, այլև՝ պրովոկացիան։ Դա արվում է, որ PR տեսանկյունից անընդհատ լինի քննարկվող թեմաների մեջ։ Ու ինքը սադրելու է»,- այսօր «Կյանքը հունիսի 7-ից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նա նկատեց, որ մինչ Փաշինյանը շարունակում է տեխնոլոգների հետ ակտիվ աշխատել՝ ամեն ինչ անելով, որ միշտ մնա քննարկվող թեմա, ընդդիմությունը դեռ չի կողմնորոշել՝ ինչ անի․ «Առանձին-առանձին տեսնում եմ՝ ինչ-որ բան անում են, բայց մի տեսակ, կարծես թե մտել են իշխանության սկսած խաղի կանոնների մեջ, տեղավորվել ու այդ խաղի կանոններով հարաբերվել հանրության հետ»։

Սեյրանյանի համար անհասկանալի է՝ ընդդիմության քարոզարշավը՝ նույնիսկ երբեմն հնացած կանոններով․ «Տեսնում եմ նյութեր դաշտում, որոնք քաղաքական սպամ են դարձել։ Ինձ թվում է՝ մի պահ պետք է կանգ առնեին, ու ինչ-որ պահ լռություն պետք է հայտարարվեր՝ հասկանալու համար՝ ինչ են անում ու որ կետից են առաջ շարժվում։ Հիմա աղմուկը շատ է, այդ աղմուկի մեջ մարդը չի կարողանում տարանջատել»։

Սեյրանյանի համոզմամբ՝ իշխանությունները վատագույն սցենարին էլ կդիմեն՝ ընդհուպ մեծ սադրանքների․ «Ալիևին գործի կդնեն, որ ինչ-որ կրակոցներ արձակեն ինչ-որ ուղղությամբ, որ ասեն՝ ահա, տեսեք, որ ասում էինք… պատերազմը ներկայացված է դևի կերպարով, հեսա դևը գալու է դուռը ծեծի, ինչի ասես դիմելու են»։

Սեյրանյանը չի հավատում, որ հասնելու ենք ընտրություններին․ «Եթե ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, ինչ-որ քվեարկություն եղավ, արդյունք արձանագրեցինք, էլի համարում եմ, որ ընտրությունները չեն ավարտվել, այլ քաղաքական պրոցեսները նոր են սկսվելու, չեմ հավատում այս ընտրություններին։ Ես ռեալ գիտակցում եմ՝ իշխանությունն ունի վարչական լծակներ, ընտրակաշառք բաժանում է ոչ միայն գումարի տեսքով, էդ հետո են գործի դնելու… ամբողջ լծակները գործի է դրված, մենք պատրա՞ստ ենք դրան, թե՞ հետո 2021-ի պես ասելու ենք՝ պարզ չէ՞ր»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031