Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովուրդը չի կարող ընդունել մի թեզ, որ մերժում է իր գոյությունը. «Ապառաժ»

Մարտ 31,2026 08:30 Share

Իշխանությունը փաստացի հրաժարվում է Արցախից՝ ներկայացնելով դա որպես անխուսափելիություն կամ «խաղաղության գին»։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ հաճախ խուսափում են ուղիղ առերեսումից Արցախի ժողովրդի հետ։ Արցախցիների ձայնը, նրանց ապրումները և պահանջները մղվում են երկրորդ պլան։ Սա ոչ միայն քաղաքական սխալ է, այլ նաև բարոյական խնդիր․ պետությունը չի կարող անտեսել այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ եղել են նույն պայքարի առաջնագծում, ովքեր նվիրվել, զոհել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատագրության։ Եվ հենց դա էր արցախցի կնոջ պոռթկման պատճառը, ինչը բազմաթիվ արցախցիների սրտից էր բխում։Արցախյան շարժումը չի կարող վերացվել որևէ քաղաքական հայտարարությամբ։ Այն շարունակում է մնալ հայ ժողովրդի ինքնության կարևոր հենասյուներից մեկը։ Իսկ յուրաքանչյուր փորձ այն ներկայացնելու որպես անցյալում մնացած «սխալ» կամ «բեռ»՝ դատապարտված է դիմադրության։

Խաղաղությունը չի կարող լինել պարտադրված։ Այն չի կարող կառուցվել կորստի, անվտանգության բացակայության և ինքնության ուրացման հաշվին։ Այն առաջին հերթին պետք է ապահովի անվտանգություն, արժանապատիվ կյանք և սեփական հայրենիքում ապրելու իրական հնարավորություն։ Հետևաբար, Արցախի էթնիկ զտման ենթարկված ժողովուրդը չի կարող ընդունել մի թեզ, որ մերժում է իր գոյությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ապառաժ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031