Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծը

Մարտ 30,2026 18:30 Share

Դուք Հայաստանում եք շատ հետաքրքիր ժամանակաշրջանում: Երկու ամիս անց Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Միեւնույն ժամանակ, մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումների կիզակետում:

Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 30-ին, որին մասնակցել են նաեւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Մարիա Կարապետյանը եւ Էդուարդ Աղաջանյանը:

Սարգիս Խանդանյանն արժեւորել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի հետ ակտիվ ու արդյունավետ փոխգործակցությունը:

Էլս Վան Հոֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, եւ ներկայում էլ իրենք հետաքրքրված են թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:

Սարգիս Խանդանյանը նշել է, որ բարեկամական խմբի անդամների հետ վերջին հանդիպումից հետո բազմաթիվ իրադարձություններ եւ փոփոխություններ են տեղի ունեցել:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները պատասխանել են հյուրերի հարցերին` ներկայացնելով մանրամասներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի, «TRIPP ուղի» նախագծի, ինչպես նաեւ ընտրական գործընթացի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը, Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031