Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրանք էր, և ո՞վ սադրեց այդ ամենը։ Հույս ունեմ խոսելու առիթ չեմ ունենա։ Փաշինյանի միջադեպով ձերբակալված տղաների փաստաբան

Մարտ 30,2026 20:20 Share

Երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած դպրոցահասակ տղաներից մեկի՝ Դավիթի համար երեկ շտապ օգնություն են կանչել: Նրա վիճակն այնքան վատ է եղել, որ առաջարկ է ելել հոսպիտալացնել, Դավիթը հրաժարվել է: Այս մասին այսօր բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց տղաների փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Նրա պատմելով՝ ինքը տղաներին այսօր էլ է տեսակցել, Դավիթը նույն ցավերն ուներ. «Դավիթի առողջական վիճակը այդքան էլ բավարար չէր»:

Ըստ փաստաբանի՝ տղաներին երեկ եկեղեցու բակից աղոթագրքերը ձեռքներին են ձերբակալել. «Առգրավել են աղոթագրքերը: Ձերբակալվածների պահման վայրում այսօր տեսակցության ժամանակ հարցրել եմ՝ ինչ եք ուզում, ասել են մեր աղոթագրքերը բերեք»:

Փաստաբանը մեծ հույս ունի, որ մեղադրանք չի առաջադրվի տղաներին: Իսկ արդյոք երեկ եկեղեցում տեղի ունեցածը սադրանք համարում է, թե ՞չի համարում, փաստաբանն առայժմ նախընտրեց լռել. «Սադրա՞նք էր և ո՞վ սադրեց այդ ամենը հույս ունենամ խոսելու առիթ չեմ ունենա, բայց եթե մեղադրանք լինի, վաղը այդ մասին հայտարարությամբ հանդես կգամ»:

Ի դեպ՝ եկեղեցում Փաշինյանի թիկնապահներից մեկից հարված ստացած Դավիթը հարվածի հետ կապված դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել:

Այսօր փաստաբանի հետ բողոքի ցույցին մասնակցում էին նաև ձերբակալված եղբայրների դասընկերներն ու նրանց ծնողները:

«Թող մի պաշտոնյա, հենց Լուսինե Բադալյանը, մի հատ հանդիպում կազմակերպի տղաների հետ իր բոբիկ վիճակից ամոթով հետ կվերադառնա: Դավիթի գործողությունը անկանոն շարժման հետևանք է եղել, որովհետև Դավիթին հրելով՝ ծնոտին են խփել»,- լրագրողներին ասաց Դավիթի դասընկերոջ մայրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031