Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում այսօր տոնական օր էր։ Օրը նշանավորված էր երկու կարեւոր միջոցառմամբ։
Քոլեջի փորձասենյակներից մեկն անվանակոչվեց ի պատիվ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի։
Կարդացեք նաև
Իսկ քոլեջի մեծ դահլիճում տեղի ունեցավ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոնի փակման արարողությունը, գալա համերգի եւ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։
Շնորհավորում ենք փառատոնի բոլոր մասնակիցներին եւ մաղթում հետագա բազում հաջողություններ։ Թող Մեծ Արտիստի՝ Գեղամ Գրիգորյանի փայլող աստղը լինի ուղենիշ դասական երգարվեստում իրենց առաջին քայլերն անող մեր մասնակից սաների համար։






















































