Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր. ՀայաՔվե

Մարտ 31,2026 11:59 Share

Վարչախմբի կամակատարը դարձած իրավապահ համակարգը մտացածին հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել 18-ամյա երկու դպրոցական եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև՝ արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանին:

Ակնհայտ է, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր` ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը:

Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը, հերթական անգամ շրջանցելով օրենքը, հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին:

ℹ️ «ՀայաՔվեն» հաստատակամ է՝ պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին ու Մինասյան եղբայրներին, և հետևողական է լինելու` այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

ՀայաՔվե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031