«Ա1+». ԱԺ նախկին պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի գործով Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը որոշել է ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ներգրավել:
Դատավոր Ռոբերտ Ավագյանը 9 կազմակերպության՝ «Այվասու» ՍՊԸ-ին, «Չարենցավանի գործիքաշինական գործարան» ԲԲԸ-ին, «Սուվայ» ՍՊԸ-ին, «Կարին-Գեո» ՓԲԸ-ին, «Սփայս Սթիլ» ՓԲԸ-ին, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ին, «ՌԱՈՒ» ՍՊԸ-ին, «Վայքգոլդ» ՍՊԸ-ին եւ «Արմինե» Ա/Կ-ին ներգրավել է որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































