Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը Ժնևում հանդիպումներ է ունեցել միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Մարտ 31,2026 12:12 Share

Ժնևում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 30-ին հանդիպումներ է ունեցել Փաստաբանների միջազգային ասոցացիայի մարդու իրավունքների ինստիտուտի (International Bar Association’s Human Rights Institute, IBAHRI), «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի (Human Rights House Foundation) և Amnesty International կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները:

Անահիտ Մանասյանը կարևորում է միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ ՄԻՊ հաստատության աշխատանքը՝ ընդգծելով այս կազմակերպությունների առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի զարգացման տեսանկյունից։

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031