Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին սպասարկող մեքենայի ուղղությամբ թքելուց հետո դպրոցական է ձերբակալվել. Ռուբեն Մելիքյանը մանրամասնում է

Մարտ 31,2026 16:54 Share

«Սբ.Աննա եկեղեցու միջադեպից 2 ժամ անց տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ։ Դպրոցականը ձերբակալվել է», – ֆեյբուքյան ուղիղ եթերով պատմեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը, նշելով, որ Սբ․ Աննա եկեղեցու միջադեպից ժամեր անց Միքայելը ձերբակալվել է, 48 ժամ ձերբակալված մնալուց հետո՝ քիչ առաջ, ազատ արձակվել։

Մելիքյանի խոսքով՝ տղան դուրս է եկել աղբը թափելու, տեսել Փաշինյանի շարասյունը և թքել Փաշինյանի մեքենայի վրա։ Ռուբեն Մելիքյանը նախ հարց ուղղեց՝ արդյոք այդ պահին Փաշինյանի մեքենան պետական գործառո՞ւյթ էր իրականացնում, թե ոչ, Մելիքյանը նկատում է՝ քաղաքական գործառույթ է իրականացնում, իսկ այդ ավտոմեքենան հանիրավի առավելություն է այդ իրավիճակում։

Փաստաբանը տեղեկացրեց, որ երբ հարցրել են, թե ինչու է տղան նման բան արել, ասել է՝ թուրքը ծախել է մեր հողերը, ինչից հետո տղան ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածով։ Ընդ որում, խուլիգանություն է որակվել ոչ միայն թքելու փաստը, այլև՝ նրա արտահայտությունը։

Մանրամասները՝ Ռուբեն Մելիքյանի տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031