Լրահոս
Օրվա լրահոսը

3 ոլորտում անկում է գրանցվել, առանցքային խնդիրները մնացել են. ՔՀԿ չափիչ Հայաստան 2025 զեկույց

Մարտ 31,2026 17:20 Share

ՔՀԿ չափիչ Հայաստան 2025 զեկույցն արդեն հրապարակվել է։

Այն մատնանշում է, որ 2025 թ․-ին Հայաստանի ՔՀԿ միջավայրը միաժամանակ ունեցել է և՛ որոշ դրական իրավական զարգացումներ, և՛ շարունակվող լուրջ մարտահրավերներ։ Թեև ընդհանուր գնահատականը 2024-ի համեմատ չի փոխվել, երեք ոլորտներում գրանցվել է անկում, իսկ առանցքային խնդիրները մնացել են նույնը։

Դրական զարգացումներից են ՔՀԿ-ների մասնակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված նոր կարգավորումները և պետություն-ՔՀԿ ավելի կառուցվածքային երկխոսության նախադրյալները։

Միևնույն ժամանակ, շարունակում են մտահոգիչ մնալ որոշումների կայացման վաղ փուլերում մասնակցության սահմանափակումները, ՔՀԿ-ների ֆինանսական կայունության խորացող խնդիրները, խոսքի ազատության վիճակը, ինչպես նաև անձնական կյանքի և տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերը։

Զեկույցը մշակվել է Եվրոպական Միության կողմից ֆինանավորվող «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL) հիմնադրամի և Արևելյան գործընկերության երկրների իր գործընկերների կողմից։

Հայաստանի վերաբերյալ բոլոր տարիների զեկույցները հասանելի են ծրագրի կայքում՝ https://csometer.info/countries/armenia հասցեով։

ՔՀԿ չափիչ Հայաստան 2025 զեկույցն այստեղ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031