Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը հրաժարվել է Վազգեն Սահակյանին դատավոր նշանակել և դիմել է ՍԴ. «Փաստինֆո»

Մարտ 31,2026 19:01 Share

Վազգեն Սահակյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու առաջարկ ԲԴԽ-ն ՀՀ նախագահին ներկայացրել է մարտի 12-ին։ ՀՀ նախագահը, սակայն, չի ստորագրել նշանակման հրամանագիրը և դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրականության հարցը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ թեկնածուի բարեվարքությունը այնքան էլ լավ չի գնահատվել, սակայն ԲԴԽ-ն ներկայացրել է նրա թեկնածությունը ներկայացրել է առանց լուրջ հիմնավորումների։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ կփորձի պարզաբանում ստանալ ՀՀ նախագահի աշխատակազմից։ Մինչ այդ նշենք, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել դիմումը։ Գործով դատաքննությունը պետք է մեկնարկեր այսօր՝ մարտի 31-ին՝ գրավոր ընթացակարգով, զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։

Որպես պատասխանող կողմ ներգրավվել է ԲԴԽ-ն։ ՍԴ դատավորներից Դավիթ Խաչատուրյանը, ով ԲԴԽ անդամ է եղել, ինքնաբացարկ է հայտնել։ ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ նաև փաստաթղթեր է պահանջել նախագահից և ԲԴԽ-ից։

37-ամյա Վազգեն Սահակյանը որևէ տեղ չի աշխատում՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակում առկա տեղեկատվության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031