Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բազմաթիվ պոմպակայաններում շահագործվում են հին, էներգաարդյունավետության ցածր մակարդակ ունեցող պոմպեր, որոնց փոխարինումը կապահովի բարձր արտադրողականություն և կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը

Մարտ 31,2026 21:55 Share

Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանը, ինչպես նաև «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը աշխատանքային այցով գտնվում էին Արարատի մարզում, որտեղ դիտարկեցին ոռոգման շրջանին ընդառաջ՝ «Մխչյան 1» պոմպակայանում ընթացող նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ ջրահավաք ավազանում առկա ջրի ծավալները։

Հայաստանում բազմաթիվ պոմպակայաններում շահագործվում են հին, էներգաարդյունավետության ցածր մակարդակ ունեցող պոմպեր, որոնց փոխարինումը ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով կապահովի բարձր արտադրողականություն և կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը։

Պոմպակայանների վերազինման անհրաժեշտությունից ելնելով՝ ներկայում Ջրային կոմիտեն ուսումնասիրում է շուկայում առկա՝ ոռոգման և ջրամատակարարման համակարգերի արդիականացման տարբերակներ, որոնցից մեկը ներկայացվել է «GTS Group» ընկերության կողմից։

Ընկերության ներկայացուցիչներն այսօր ջրային ոլորտի պաշտոնյաների հետ այցելեցին պոմպակայան՝ տեղում քննարկելու առկա կարիքները եւ համագործակցության հնարավորությունները
Ջրային կոմիտեն շարունակելու է ջրային համակարգերի վերազինմանն ու արդիականացմանն ուղղված խորհրդակցություններն ու աշխատանքները, որոնք կհանգեցնեն պոմպակայանների եւ խողովակաշարերի նախագծման, մատակարարման, տեղադրման և շահագործման լավարկման։

 

Ջրային կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031