Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրակի օրով եկեղեցական տոնին Փաշինյանը արդյո՞ք իրականացնում էր օրինական քաղաքական գործունեություն, թե ոչ․ փաստաբան

Մարտ 31,2026 21:45 Share

«Սպասելիքներս դատարանից մեծ են, որովհետև կարծում եմ՝ մինչդատական վարույթի այս փուլում գործը քննող դատավորը բավականին լավ իրավաբան է, շատ կարևոր է գլխի ընկնել, որ առաջադրված մեղադրանքներից 452 հոդվածով մեղադրանքի հիմնավոր կասկածի մինիմալ շեմը հաղթահարված չէ ու չկա այդպիսին»,- այսօր դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած դպրոցահասակ տղաների պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը։

«452-րդ հոդվածը նախատեսում է պաշտոնատար անձի ծառայողական ու քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով ինչ-որ գործողությունների կատարումը։ Եթե 297 հոդվածի առաջին մասով՝ խուլիգանության մեղադրանքը առաջադրված է, այն բացառում է 452 հոդվածով առաջադրված մեղադրանքի գոյությունը։ 452 հոդվածով հստակեցված է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական ու քաղաքական գործունեությունը։ Հիմա մենք պետք է պարզենք՝ ենթադրյալ տուժողը՝ այսինքն վարչապետը, կիրակի օրով եկեղեցական տոնին իրականացնում էր արդյոք օրինական քաղաքական գործունեություն, թե ոչ։ Եթե վարույթ իրականացնող մարմինը չի տվել այդ հարցի պատասխանը, ուրեմն առնվազն արջի ծառայություն է մատուցել բարձրաստիճան պաշտոնատար անձին»,- ասաց Հովսեփյանը։

Փաստաբանի խոսքով՝ ներկայումս որևէ քաղաքական գործունեություն այս պահի դրությամբ չի իրականացվում, որովհետև պաշտոնապես որևէ քաղաքական իրավիճակ գոյություն չունի․ «Եթե դա ներկուսակցական քարոզարշավի մասին է, դա քաղաքական օրինական գործունեություն չի կարող համարվել»։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։

Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։

Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031