Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։
Քննարկվել են համագործակցության շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ընթացիկ և պլանավորված նախաձեռնություններն ու ծրագրերը, մասնավորապես՝
• Գետիկի, Կարմիր գյուղի և Գառնահովիտի ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունների ընթացքը.
Կարդացեք նաև
• Եղվարդի ջրամբարի 2016 թ. ուսումնասիրության վերանայման հնարավորությունները.
• Կապսի ջրամբարի ընթացիկ վիճակը.
• Սեւանա լճի ավազանի կեղտաջրերի մաքրման նախագիծը.
• Արարատյան արտեզյան ավազանի պահպանության եւ ստորերկրյա ջրերի առավել արդյունավետ օգտագործման նախագիծը։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ Հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոքթմանը տեղեկացրեց, որ շուտով տեղափոխվելու է այլ աշխատանքի։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն հայտնեց պ-ն Ֆոքթմանին՝ ընթացիկ արդյունավետ համագործակցության համար, եւ հաջողություն մաղթեց նրան իր նոր պաշտոնում։
Ջրային կոմիտե



















































