Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով Փաշինյանը տուժող չի ճանաչվել

Մարտ 31,2026 22:30 Share

«Առջևում ընտրություններ են, իրենք ուզում են այդ կերպ նախադեպ ստեղծել, խորացնել վախի մթնոլորտը։ Գործ ունենք քաղաքական բռնաճնշման հետ։ Երկրի ընդհանուր մթնոլորտի ճնշում եմ համարում»,- այսօր դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ ունեցած Դավիթ Մինասյանի պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը։

Փաստաբանի համար անհասկանալի է՝ երկրի վարչապետն ինչ գործունեություն էր ծավալում եկեղեցում, ինչու պետք է զինված մարդիկ մտնեն եկեղեցի, դուրս գան․ «Եկեղեցում պաշտոնյա՞ էր որպես հանդես գալիս, թե՞ պարզապես մտել է եկեղեցի։ Քննչականը մեր հարցերին սպառիչ պատասխան չի տվել դեռ»։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը գործով տուժող կամ վկա ներգրավվե՞լ է, փաստաբանը պատասխանեց՝ նման նախադեպ դեռևս չունենք, որ Փաշինյանը կարգավիճակ ունենա որևէ քրեական գործով։

«Եթե կա կազմակերպիչ, ոնց կարող էր կազմակերպիչն ավելի խիստ վիճակում չլինել։ Պարզ է, որ այդ ամենը չկա, հանրության աչքերին շղարշ են նետում»,- այսպես մեկնաբանեց փաստաբանը, թե ինչպես է ստացվում, որ միջադեպով երեք ձերբակալվածից միայն մեկին են կալանքի միջնորդություն ներկայացրել։

Նա հավելեց, որ ամեն դեպքում 18-ամյա երիտասարդին կալանքի միջնորդելը, կարծում է, պատժիչ բնույթ ունի։ «Առողջական այնպիսի խնդիրներ կան, որոնց առկայության պարագայում այդ միջնորդությունը տեղի չունենար»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները և Գևորգ Գևորգյանը։

Հիշեցնենք նաև, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031