«Ես ասել եմ՝ պատերազմի քաղաքական ուժերը և որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցությունը մարդկանց ժեխ, շունուշանգյալ է անվանում ու ասում՝ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու: Ես մտածեմ, որ այդ ուժերը կարող են ընտրություններում հաջողություն ունենա՞լ: Նրանք դրանով մարտահրավեր են նետում ՀՀ քաղաքացիներին՝ պիտակավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին՝ որպես այդպիսին»,-հարցին՝ ԱԺ -ում Ձեր խոսույթով ճնշում չեք գործադրո՞ւմ ՀՀ քաղաքացիների՝ ազատ կամարտահայտման վրա, որոնք կնախընտրեն ընդդիմադիր ուժերին քվե տալ, ՀՀ կառավարության նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասաց. «ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշումը ցույց տալ, թե ով է իրականում շունուշանգյալը և բոշան՝ նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին: Իմ կողմից անհարգալից կլինի, եթե ես մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ և այդպիսի քաղաքական ընտրություն կատարել: Էլի ընդդիմադիր ուժեր կան, որոնք ոչ ժեխ են ասում, ոչ շունուշանգյալ»:
Կարդացեք նաև
Այնուհետև ընտրությունների ելքի մասին որոշ կանխատեսումներ արեց. «Երեք ուժերից որևէ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու շեմը: Ես խոսում եմ պատերազմի եռագլուխ կուսակցության մասին: Էդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին: Սա աղետի պոտենցիալ է ՀՀ-ի համար»:
Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































