Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը. ստորագրվել է համաձայնագիր

Ապրիլ 21,2026 23:03 Share

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO) ներկայացուցիչների հետ։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և կազմակերպության գլխավոր տնօրեն Մաչեյ Պոպովսկին ստորագրել են ՆԳ նախարարության և Եվրոպական հանձնաժողովի DG ECHO-ի միջև քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող վարչական համաձայնագիր։

Համաձայնագիրը քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ է՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները և տեղեկատվության փոխանակումը։

«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ՝ հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – ընդգծել է Արմեն Ղազարյանը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից, պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։

«Առավել դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու մեր հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը», – նշել է Մաչեյ Պոպովսկին։

Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ աղետների ռիսկերի նվազեցման` այդ ոլորտում թվային գործիքակազմերի կիրառման, պատրաստվածության, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով:

Կողմերն անդրադարձել են նաև ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակում համագործակցության հնարավորություններին, փորձի փոխանակման և համատեղ գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։

Քննարկվել են վարչական և տեխնիկական համագործակցության խորացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև աղետների ժամանակ համակարգման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված հարցեր։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930