Լրահոս
Վարդեր՝ Վանոյին
Օրվա լրահոսը

Քննարկվել են աղետների ռիսկի կառավարմանն ուղղված հարցեր

Նոյեմբեր 26,2026 18:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հումանիտար, զարգացման և խաղաղության փոխկապակցվածությանը նվիրված աշխատաժողովին։

Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Եվրոպական հանձնաժողովի՝ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի գործընկերներ։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին աշխատաժողովին ակտիվ ներգրավվածության և առաջարկված բովանդակային ծրագրերի համար։

Անդրադառնալով աղետների ռիսկի կառավարման և փրկարար ծառայության կարողությունների զարգացման երեք հիմնական ուղղություններին՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է ենթակառուցվածքների արդիականացման , վաղ ազդարարման համակարգերի կատարելագործման և հասարակության շրջանում պատրաստվածության մշակույթի ձևավորման կարևորությանը։

Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների ներդրումը կարևոր նշանակություն ունի փրկարար ծառայության ենթակառուցվածքների, մասնավորապես՝ մարզային փրկարարական ջոկատների կարողությունների զարգացման գործում։

Փոխնախարարն ընդգծել է վաղ ազդարարման համակարգերի, հասարակության իրազեկվածության բարձրացման ուղղություններով տարվող աշխատանքների կարևորությունը։

Նա նշել,որ ներկայացված յուրաքանչյուր ծրագիր պետք է համահունչ լինի թվայնացման օրակարգին, քանի որ վաղ ազդարարման համակարգերի, բնակչությանն օպերատիվ իրազեկելու տեսանկյունից կարողությունների զարգացումը և թվայնացումը փոխլրացնող գործընթացներ են։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկերի կառավարման խնդրին, ընդգծել է կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման կարևորությունը։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Նատալի Սահակյանի խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման փուլում կարևոր է միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։

Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում մասնակցիները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30