«Հարգելի հայրենակիցներ, ԱԺ ամբիոնից ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը հենց նոր հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին Հանրայինի եթերում իր արած ձեւակերպումը չի վերաբերվել Բագրատ սրբազանին»,- խորհրդարանում իր վրդովմունքը բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը ՔԿ պետին էր փոխանցել «18 արդարների գործով» մեղադրյալ Բագրատ Սրբազանի հարցերը՝ «2025-ին նոյեմբերի 5-ին ՔԿ ղեկավարը հայտարարել է, որ առկա է իմ ձեռքով գրված «ահաբեկչության պլան» անունով մի փաստաթուղթ․ ի՞նչ լեզվով է գրված, դատափորձագիտական փորձաքննություն արվե՞լ է, Բագրատ սրբազանի ձեռագի՞րն է»։
Արթուր Պողոսյանը նախ սրտնեղեց՝ ասելով․ «Ես այս ամբիոնից պատասխանում եմ պատգամավորների հարցերին, ոչ թե քրեական վարույթով անցնող անձի»։ Բայց հարցի իրավական տեսանկյունին անդրադարձավ․ «Իրավական տեսանկյունից, երբ կա քրեական վարույթ եւ գործը, անջատված մասով դուրս է եկել նախաքննական մարմնի տիրույթից, վարույթ իրականացնող մարմինը դատարանն է։ Դուք հարց եք տալիս, որ ես ստիպված եմ լինելու անդրադառնալ որոշակի ապացույցների։ Բայց, որքանով տեղյակ եմ, նախաքննության փուլում դեռ չեն հետազոտվել այդ ապացույցները»։
Գեղամ Մանուկյանը վրդովվեց. «Դուք էլ, գլխավոր դատախազն էլ ասում եք՝ գնացեք Ֆարխոյանի մոտ»։ Նաեւ տեղեկացրեց, որ սրբազանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՔԿ պետին եւ գլխավոր դատախազին դատարան կանչելու համար։
Կարդացեք նաև
«2025-ին մարդկանց ձերբակալում եք, որ կանխեք 2024 թվականի մասին եղած զրո՞ւյցը․ սպիտակ թելով է կարված»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































