Լրահոս
Օրվա լրահոսը

284 հրապարակումից 206-ը ենթադրում են պետական մարմինների գործունեության լուսաբանում և այլ հաղորդումներ. «Անկախ դիտորդը»՝ Հանրայինի Առաջին լրատվական ալիքի Youtube հարթակի մասին

Մայիս 20,2026 20:30 Share

Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքը ուսումնասիրել է Հանրային հեռուստատեսության Առաջին լրատվական ալիքի Youtube հարթակը։

Որպես ուսումնասիրության ժամանակահատված ընտրվել է 2026 թվականի մարտի 30 – մայիսի 7-ը ՝ նախընտրական քարոզչությանը նախորդող ժամանակահատվածը։

Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է քաղաքական գործընթացները կամ դերակատարներին լուսաբանող բնույթի 284 հրապարակում, որոնցից 34-ը՝ Լուրերի ամփոփիչ թողարկումների հրապարակումներն են Youtube հարթակում։

284 հրապարակումից 206-ը ենթադրում են պետական մարմինների (Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ և այլն) գործունեության լուսաբանում և այլ հաղորդումներ, որոնք կախված չեն խմբագրական ընտրությունից կամ քաղաքական սուբյեկտներից։

Մյուս 78 հրապարակումները քարոզչական բնույթի են՝

34 հրապարակում (12%) կրել են քարոզչական բնույթ կամ պարունակել են քարոզչական տարրեր, որոնցից 24-ում հիշատակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 6-ում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, 5-ում՝ «Հայաստան» դաշինքը, 3-ում՝ «Միասնության թևեր» կուսակցությունը, 3-ում՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, 2-ում՝ ԲՀԿ-ն, 2-ում՝ «Հանուն Հանրապետության»-ը, և մեկական անգամ՝ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Դեմոկրատական այլընտրանք»-ը, «Բոլորին դեմ եմ»-ը։

44 հրապարակում (15.5%) չեն հանդիսացել անմիջական քարոզչություն, բայց ունեցել են քարոզչական ենթատեքստ, որոնցից 39-ում հիշատակվել է ՔՊ-ն, 13-ում՝ «Ուժեղ Հայաստան»-ը, 6-ում՝ «Հայաստան» դաշինքը, և 1-ական հրապարակումներում՝ «Միասնության թևերը»-ը, ԲՀԿ-ն և «Հանուն Հանրապետության»-ը։

Դիտարկման արդյունքները վկայում են, որ ուսումնասիրված ժամանակահատվածում ալիքի քաղաքական բովանդակության մեջ նկատվում է քարոզչական և քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերի զգալի մասնաբաժին, որը գերակշռող չափով առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Միաժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական՝ հակաքարոզչական շեշտադրում։

Նշենք, որ թեև նշված ժամանակահատվածը չի կարգավորվում «Ընտրական օրենսգրքի» նախընտրական քարոզչության ժամանակահատվածի համար նախատեսված սահմանափակումներով, այնուամենայնիվ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ պարտավոր են հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրել թե՛ խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), թե՛ կարծիքների բազմազանությունը։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031