Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգ է ստացել Սպիտակ համայնքից՝ «Բարոյական արժեքներ» կուսակցության կողմից նախընտրական հավաք՝ ավտոերթ իրականացնելու խոչընդոտման մասին

Նոյեմբեր 27,2026 15:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգ է ստացել Սպիտակ համայնքից՝ «Բարոյական արժեքներ» կուսակցության կողմից նախընտրական հավաք՝ ավտոերթ իրականացնելու խոչընդոտման մասին։

Նոյեմբերի 26-ին կուսակցությունը համայնքապետարան է ներկայացրել քարոզարշավի վերջին օրը՝ նոյեմբերի 27-ին հավաք իրականացնելու վերաբերյալ իրազեկում։ Իրազեկման գրության մեջ նշված չեն եղել մասնակիցների քանակը, երթուղին, «Հավաքների մասին» 14-րդ հոդվածով նախատեսվող իրազեկման ենթակա մյուս տեղեկությունները։ Գրությունը ներկայացվել էր կուսակցության լիազորված ներկայացուցչի կողմից, սակայն առանց այդ հանգամանքը հավաստող փաստաթղթերի։

Իրազեկմանն ի պատասխան՝ համայնքապետարանից ուղարկված գրությունը անդրադառնում է ստացված դիմումի թերացումներին, իսկ եզրափակիչ մասում  «Հավաքների ազատության մասին» օրենքի կամայական մեկնաբանություն ներկայացնելով եզրահանգում է, որ հավաքը «օրենքի պահանջների համաձայն չի կարող անցկացվել»։

Հավաքների ազատության մասին օրենքը նախատեսում է, որ մինչև իրազեկման վերաբերյալ որոշում ընդունելը Համայնքապետարանը այն ուղարկում է ՆԳՆ ոստիկանություն՝ կարծիքի համար։ Ինչպես երևում է կից փաստաթղթերից համայնքապետարանը ՆԳՆՈ ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետին ուղարկել է գրությունը կուսակցությանը մերժելուց հետո։ Այսինքն՝ փաստացի ոչ թե կարծիք է հարցրել, այլ տեղեկացրել է ոստիկանությանը, որ մերժում է հավաքի անցկացումը։

Անկախ դիտորդին ՆԳՆՈ ՀՈԳՎ Սպիտակի բաժնից հայտնել են, որ «Բարոյական արժեքներ» կուսակցությանը զգուշացրել են, որ հավաքը արտոնված չէ համայնքապետարանի կողմից, ուստի ամփոփիչ ելույթ չեն կարող ունենալ։ Դաշինքի հարցին ի պատասխան, թե արդյոք ոստիկանությունը միջամտելու է հավաքին, ոստիկանությունից տվել են դրական պատասխան։

Հիշեցնում ենք, որ հավաքների ազատությունը պաշտպանված է ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով և կարող է սահմանափակվել միայն պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Իրազեկման ձևական կանոններ չպահպանելը հավաքն արգելելու հիմք չեն կարող հանդիսանալ։

Ավելին, անհրաժեշտ է հաշվի առնել նախընտրական փուլում նաև Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը նախատեսում է, որ պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը։

Ուստի Անկախ դիտորդը վստահ է, որ հավաքի մասին իրազեկման կանոնների խախտման հիմնավորմամբ դրա կամայական արգելումը կամ խոչընդոտումը թե՛ հավաքների ազատության, թե՛ ընտրական իրավունքների կոպտագույն խոչընդոտում է։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30