Լրահոս
Օրվա լրահոսը

5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

Մայիս 26,2026 14:06 Share

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում տեղի ունեցած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել։

Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։

Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ղազարյանը, Մարիամ Գալստյանը, Նանե Անանիկյանը, «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդվին Շահինյանը և 12-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Օհանյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Նիկոլյանը։

Թիմը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի դասավանդող Սյուզան Մարությանը։

Օլիմպիադան բաղկացած էր երեք փուլից՝ տեսական (անհատական), գործնական (անհատական) և նախագծային (թիմային)․ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ արժանացել են բրոնզե մեդալների:

Կենսաբանության առաջին միջազգային բաց օլիմպիադայում մեր թիմն արժանացել էր 4 բրոնզե մեդալների։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031