«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված հրապարակախոս Կարպիս Փաշոյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը պրիմիտիվացնում են 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման․ այս մասին նա ասաց այսօր Ապարանում լրագրողների հետ զրույցում։
«Մենք չենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց՝ վաղը ավտոբուսները նստելու են և գան։ Մենք խոսում ենք երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդրի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Նիկոլ Փաշինյանն ու մեր քաղաքական էլիտան մեկ օրով են ապրում, Ալիևն ու Էրդողանը տասնյակ տարիների կտրվածքով են ծրագրեր մշակում, հարցերը երկարաժամկետ կտրվածքով են դիտարկում ու միգուցե սերունդներին են ժառանգություն թողնում դրանք․ «Այս տարածքները՝ Փոքր Ասիա թերակղզին, Հարավային Կովկասը, Իրանը, մեկ-երկու տարում թուրքիզացիայի չեն ենթարկվել։ Դա տասնամյակների, հարյուրամյակների գործընթաց է։ Մենք էլ ենք հարցը երկարաժամկետ դիտարկում և ասում ենք՝ եկեք այս ռազմավարական դեմոգրաֆիական հիմնախնդրին տանք երկարաժամկետ պատասխան՝ ապահովելով մեր անվտանգությունը»։
Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում հարյուրամյակների կտրվածքով քրիստոնեական տարրը նվազում է։ Հիշեցնում է, որ բոլորովին վերջերս Էրդողանը անակնկալի բերեց Վրաստանի նախագահին՝ խոսելով 400 հազար թյուրքական բնակչության վերադարձի մասին Վրաստան։
«Եկեք օրվա «կորմով» քաղաքականությունը չդիտարկենք»,- առաջարկեց նա։
Կարդացեք նաև
Կարպիս Փաշոյանն արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Ինքն այնպես չքմեղացած է ասում՝ ով նման բան ասեց, սրիկայություն է անում․ ոնց որ իրենք երբեք հայ ժողովրդին չեն խաբել։ Հա, եթե խաբած չլինեին, մեր դիրքավորումը կարող էր լինել սրիկայանման»։
Հիշեցնում է՝ ուղիղ մեկ տարի՝ 2019 թվականին, նույնիսկ Էդմոն Մարուքյանին են խաբել՝ ասելով, որ սեղանին չկա բանակցային փաստաթուղթ, կեղծել են 44-օրյա պատերազմը, Շուշիի համար մարտերը շարունակել են։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի Գրիգորյան
Լուսանկարը՝ արխիվային


















































